Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հանդիպում՝ քուրդ հասարակական գործիչների հետ

Հանդիպում՝ քուրդ հասարակական գործիչների հետ
28.10.2014 | 17:59

Հոկտեմբերի 29-ին ԵՊՀ-ում տեղի կունենա հանդիպում քուրդ հասարակական գործիչների հետ:
Արևմտահայոց ազգային 4-րդ համագումարին ընդառաջ «Արևմտահայոց ազգային համագումար (ԱԱՀ)» միջազգային հասարակական կազմակերպությունը հիմնել է Գևորգ Սուրենյանց 4-րդ Տփղիսեցի կաթողիկոսի անվան հուշամեդալ, որը կշնորհվի Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողական պաշտոնական տեսության և քաղաքականության դեմ ներկայացվող տեսությունների հեղինակներին:
Առաջին հուշամեդալը շնորհվելու է թուրք հանրահայտ մտավորական Իսմայիլ Բեշիկչիին, ով ապացուցել է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է Մերձավոր Արևելքի բնիկ ժողովուրդների բնաջնջման քաղաքականության շրջանակներում:
Հուշամեդալը ստանալու համար մեծ մտավորականը ԱԱՀ-ի հրավերով Հայաստան կայցելի պատկառելի պատվիրակության կազմով: Պատվիրակության կազմում են նաև Իսմաիլ Բեշիկչի օգնական Նուրհան Յիլմազը, քուրդ իրավաբան Ռուսան Արսլանը, քուրդ երիտասարդ գործիչ Կադըր Քաչանը, հայամետ գործիչ, Սուր քաղաքի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, քրդացած ծպտյալ հայ Թուրքայ Աբդուլգաֆուրը, Իրաքի քուրդ հանրաճանաչ գրող Եսմաթ Խալիլը, Դուհոք քաղաքի ավագանու անդամ Իսմայիլ Մոհհամեդը, Դուհոքի քաղաքապետ Շաուքաթ Օսմանը, Սիրիայի ժողովրդական միության կուսակցության ղեկավար անդամներ Մաքիա Հասոն և Ղարիբ Հասոն:
Այցելության ընթացքում իրականացվող միջոցառումների շրջանակներում քուրդ հասարակական գործիչները կհանդիպեն նաև համալսարանականների հետ, որի ընթացքում տեղի կունենա Իսմայիլ Բեշիկչիի և Օսման Բայդեմիրի պարգևատրման արարողությունը:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ